Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:

Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին: 2011թ. մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են բարեկագման, վերանորոգման և բազմաթիվ այլ ծրագրեր:

Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում և այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության և հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ և գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաև «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը:

«Արմեն Թամազյանի՝ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի, ընտանիքի հոգատար հոր հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքին՝ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]