Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր Զելանդիան արտակարգ դրություն է հայտարարել կլիմայի փոփոխության պատճառով

Նոր Զելանդիան արտակարգ դրություն է հայտարարել կլիմայի փոփոխության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիայում արտակարգ դրություն Է հայտարարվել կլիմայի փոփոխության պատճառով: Այդ մասին հաղորդել Է The Guardian բրիտանական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասխան նախաձեռնության մեջ, որը պաշտպանել են խորհրդարանականները, ասվում Է «փոփոխվող եւ չափազանց անբարենպաստ եղանակի՝ հեղեղումների, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ բնական հրդեհների ավերիչ ազդեցության մասին Նոր Զելանդիայի եւ նորզելանդացիների բարեկեցության վրա, արդյունաբերության հիմնական տեսակների, ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորության եւ հանրային առողջապահության վրա»:

Այսպիսով, Նոր Զելանդիան միացել Է այն 32 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են ճգնաժամի առկայությունը կլիմայի ոլորտում, ինչպես նաեւ արտակարգ դրություն են հայտարարել իրենց մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]