Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Իմ քայլը»-ի պատգամավորները կստեղծեն բիզնեսի խնդիրների արագ արձագանքման աշխատանքային խումբ

«Իմ քայլը»-ի պատգամավորները կստեղծեն բիզնեսի խնդիրների արագ արձագանքման 
աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: 

«Մենք՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, նաև մյուս հանձնաժողովների՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներով, որոնք զբաղված են տնտեսության հարցերով, քննարկել և որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ: Այսինքն կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են, կլինի՝ շինթուլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված»,-ասաց պատգամավորը: 

Նա վստահեցրեց՝ փորձելու են այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Պատրաստ են ցանկության դեպքում ներգրավել նաև ընդդիմադիր գործընկերներին:Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում: 

Թունյանը նաև կոչ արեց պետական մարմինների աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ գտնվել և որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար, ժամանակ չձգձգել, տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ունեցող տարբեր կանոնակարգումները չօգտագործել բիզնեսի դեմ: «Այս փուլում և ընդհանրապես սրանից հետո, խնդրում եմ, որ պատասխանատվության զգացումը  բոլորիս մոտ մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա լինի»,-ասաց Թունյանը: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]