1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՕԽ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021 թվականի ապրիլին

ՕԽ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021 թվականի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021 թվականի  ապրիլին՝ կրկին Լոնդոնում: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի ներկայացուցիչներից 52կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալավերդյանի և նվաճեց ՕԽ ուղեգիր: Հայ բռնցքամարտիկներից շատերը չշարունակեցին պայքարը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցրեց մրցաշարը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]