Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ռեալ»-ը պարտվեց, «Լիվերպուլ»-ը հաղթեց. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ

«Ռեալ»-ը պարտվեց, «Լիվերպուլ»-ը հաղթեց. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միմյանց դեմ մրցեցին A, B, C, D խմբերի ակումբները: A  խմբում «Ատլետիկո»-«Բավարիա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Ռուսական «Լոկոմոտիվ»-ը 1:3 հաշվով զիջեց «Զալցբուրգ»-ին:

B խմբում «Ինտեր»-ը գերազանցեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին (2:3), իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը` Մադրիդի «Ռեալ»-ին (2:0):

C խմբում «Պորտոի»-«Մանչեսթեր Սիթի» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ «Մարսել»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Օլիմպիակոս»-ին:

Եվ D խմբում «Լիվերպուլ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Այաքս»-ին, «Ատալանտա»-«Միդտյուլանդ» հանդիպումն էլ ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]