Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1897 թ. դեկտեմբերի 2-ին ծնվել է Հովհաննես Բաղրամյանը՝ Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։

-           1868 թ. դեկտեմբերի 2-ին ծնվել է Գեւորգ Զ Նորնախիջեւանցին՝ Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է Նոր Նախիջեւան քաղաքում։ Ամենայն հայոց կաթողիկոս 1945 թվականից։ Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին։

-           1816 թ. դեկտեմբերի 2-ին Վենետիկ է գալիս Ջորջ Բայրոնը՝ հայոց լեզու սովորելու եւ ծանոթանալու հայ գրականությանը։ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերեւելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային «Դոն Ժուան» պոեմը։ Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական ու աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղեւոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը եւ այլք։

-           1920 թ. դեկտեմբերի 2-ին Լենինը ողջույնի հեռագիր է հղում Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։

-           1958 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում հիմնվում է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունքը։

-           1915 թ. դեկտեմբերի 2-ին մահացել է Կարապետ Տեր-Մկրտչյանը, հայ պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ:

-           1920 թ. դեկտեմբերի 2-ին ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը հայտարարվեց անկախ խորհրդային հանրապետություն։

 

Հիշարժան փաստեր 

-           Առաջին  «ատամնաբույժները» եղել են էտրուսկները. նրանք դեռեւս մ.թ.ա. VII դարում տարբեր կաթնասունների ատամներից արհեստական ատամներ են պատրաստել մարդու համար: Ի դեպ, նրանք  նաեւ կամրջակներ պատրաստելու փորձ ունեին, որոնք լիովին պիտանի էին  ծամելու համար:

-           Առաջին անգամ մոտավորապես 5000 տարի առաջ ատամի մածուկ ստեղծել են եգիպտացիները. այն գինու եւ չեչաքարի (պեմզա) խառնուրդ էր:

-           Հին Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից մինչեւ  XVIII դարը ատամնամածուկի հիմնական բաղադրիչներից մեկը մեզն է եղել. դրանում պարունակվող ամոնիակը հրաշալի մաքրող հատկություն ունի: Ու զարմանալի չէ, որ ներկայումս էլ շատ մածուկների մեջ ամոնիակ է կիրառվում:

-           Հնում մարդիկ դիտավորյալ փչացնում էին ու հեռացնում առջեւի ատամները, քանի որ, չգիտես ինչու, կարծում էին, թե դրանք մարդկանց չարիք պատճառելու  խորհրդավոր հատկություն ունեն:

-           Եթովպիայում եղել է ժամանակ, երբ բնակչության արական հատվածն ատամները սրելու սովորույթ ուներ: Երիտասարդը չէր կարող դուր գալ օրիորդին, հարսնացուին, եթե նման գործողության չէր ենթարկվել, եւ դրա ապացույցը պետք է լիներ բամբուկի ցողունն ատամներով պոկելը:

-           Ալմաստների 20 տոկոսն է միայն ենթարկվում մշակման ու կիրառվում ոսկերչության մեջ, մնացածը կիրառվում է զանազան գործիքների պատրաստման համար, ինչպիսիք են, օրինակ` ատամնաբուժական բոր-գլխիկները:

-           Առջեւի ատամները ներկելը լայն տարածում է ունեցել Հեռավոր Արեւելքում: Ամուսնացած ճապոնուհիներն ու վիետնամուհիները սեւ ներկով ներկում էին առջեւի ատամները: Ներկանյութի բաղադրության մեջ «սակի» անվանումով մի միջոց էր օգտագործվում, որը մաշկն այրում էր ու գարշահոտ տարածում, սակայն ներկի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ սեւ գույնը նույնիսկ մի քանի տարի էր պահպանվում:

 

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]