Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել

Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 1-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան համալիրից ոչ հեռու գտնվող ճանապարհին ռուսական դիվանագիտական առաքելության ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում է տեղի ունեցել: Տրանսպորտային միջոցում գտնվող ռուս դիվանագետները թեթև կոնտուզիա են ստացել: Նախնական գնահատականով՝ ահաբեկչության օբյեկտ պետք է դառնար դիվանագիտական մեքենայի առջևից շարժվող աֆղանական ազգային անվտանգության ուժերի պիկապը, սակայն չի կարելի բացառել նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչության վարկածը»,- ասված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն աֆղանական կողմից պահանջում է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել ռուսական հաստատության անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Քաբուլում ՌԴ դեսպանատունն իրականացնում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի և օբյեկտների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]