Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն ցանկանում է շարունակել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

ԵՄ-ն ցանկանում է շարունակել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի արտաքին հարաբերությունների ծառայության (EEAS) 10-ամյակի կապացությամբ «ԵՄ-ն փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառման ժամանակ ծառայության բարձրաստիճան հանձնակատար Ժոզեպ Բորելը իր ելույթում անդրադարձել է Իրանի հետ միջուկային համաձայնագրին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բորելը, անդրադառնալով Իրանում միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը և հիշատակելով համաձայնագրի կարևորությունը, ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը։

«Սա [Ֆահրիզադեի սպանությունը] ակնհայտորեն հանցագործություն է: Սա լուծման տարբերակ չէ: Մենք փորձում ենք շարունակել Իրանի հետ միջուկային պայմանագիրը, թեև ԱՄՆ-ն դուրս է եկել գործարքից: Հուսով եմ, որ ԱՄՆ-ն կրկին կմիանա գործարքին, և Իրանը կվերսկսի լիովին կատարել իր ստանձնած պարտավորությունները: Այս հարցը շատ կարևոր է մեր անվտանգության համար», - ասել է Ժոզեպ Բորելը։

2015թ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության և 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքվել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր։ 2018թ մայիսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։

2020թնոյեմբերի 27-ին Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:

Էմմա Արդարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]