Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ

Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի որոշման մեջ չի նշվում Արայիկ Հարությունյանի գործուղման պատճառը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ