Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չի տեսնում

Լավրովը ԼՂ-ում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման 
միտումնավոր ձգձգում չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Դժվար է ասել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլի մասին: Մենք նման բան չենք տեսնում, բայց այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հույս ունեմ, որ արագ կլուծվեն, դա փաստ է»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ տեղանքի աշխարհագրությունը և այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, դժվարեցնում են արագ լուծել այս հարցը, մանավանդ այն դեպքում, երբ չկան անհետ կորած համարվող անձանց կոնկրետ ցուցակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]