Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԱՏՄ-ն գալիք տարի 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ կիրականացնի 266 ստուգում

ԱԱՏՄ-ն գալիք տարի 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ կիրականացնի 266 ստուգում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, որին կարելի է ծանոթանալ ԱԱՏՄ պաշտոնական կայքում։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, եկող տարվա ընթացքում նախատեսվում է ըստ ԱԱՏՄ վերահսկողության չորս բնագավառի իրականացնել 266 ստուգում 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ (որից 186-ը՝ բարձր, 67-ը՝ միջին, 13-ը՝ ցածր ռիսկայնության)։ «Դրանց ռիսկայնությունը որոշվել է՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված մեթոդաբանության։

Ստուգումների տարեկան ծրագրում որոշ տնտեսավարող սուբյեկտներ ներառվել են մեկից ավելի անգամ, եթե ռիսկային են համարվել մեկից ավելի ոլորտում։

ԱԱՏՄ վերահսկողության 4 ոլորտները հետեւյալն են՝

- Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառ,

- Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ,

- Բժշկական սպասարկման բնագավառ,

- Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ։

Տեսչական մարմնի նախանշված աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով հաստատվել է նաեւ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]