Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի կառավարությունը  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ  այս մասին տեղեկացրել են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից:   

Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.
1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,
2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.
3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ:
4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ*ժ ներառյալ:
5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ*ժ ներառյալ:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]