Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 ՌԴ-ի 24 տարածաշրջաններում շարունակվել է COVID-19-ով հիվանդացության աճը

 ՌԴ-ի 24 տարածաշրջաններում շարունակվել է COVID-19-ով հիվանդացության աճը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճի տեմպերը կայունանում են, սակայն տարածաշրջաններում իրադրությունը տարբեր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

COVID-19-ով հիվանդացության աճը շարունակվում Է ՌԴ-ի 24 սուբյեկտներում, ասել Է նա՝ ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի նախագահությունում:

«Ընթանում Է աճի տեմպերի դանդաղում, սակայն հիվանդացության օրական միջին ցուցանիշը շատ տարբեր Է Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտներում… Այսօրվա դրությամբ կայունացման փուլում գտնվում Է 58 սուբյեկտ, դանդաղման աճի փուլում՝ երեք, շարունակվող աճի փուլում՝ 24 սուբյեկտ»,-ճշտել Է Պոպովան:

Նա նշել Է, որ ՌԴ-ի բնակչության տարիքային կառուցվածքի մեջ, որտեղ արտահայտված Է հիվանդացածների աճի առավել մեծ տեմպը, մտնում են 30-ից մինչեւ 49 եւ 50-ից մինչեւ 64 տարեկանները:

Պոպովան ճշտել Է, որ հիմնականում դա աշխատող բնակչությունն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]