Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն 2014 թվականից ի վեր ավելի քան 16,5 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային

ԵՄ-ն 2014 թվականից ի վեր ավելի քան 16,5 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 2014 թվականից ի վեր արդեն ընդհանուր առմամբ Ուկրաինային Է տրամադրել ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի Է այն օգնության փաթեթից, որը Եվրահանձնաժողովը խոստացել Էր 2014 թվականի մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այդ երկրի հետ Ասոցիացման համաձայնագրի իրագործման մասին՝ դեկտեմբերի 1-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում:

«Եվրամիությունը Եվրոպայի ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ (նկատի են առնվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպայի ներդրումային բանկը – ծանոթ. խմբ.) 2014 թվականից ի վեր արդեն Ուկրաինայի համար մոբիլիզացրել Է ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի դրամաշորհներ եւ վարկեր, ինչն զգալիորեն գերազանցում Է այն օգնության ծավալը, որը 2014 թվականին խոստացվել Էր 11,175 միլիարդ եվրոյի չափով»,- ասված Է փաստաթղթում:

Այնտեղ տվյալներ չեն բերված այդ շրջանում Ուկրաինայում կենսամակարակի դինամիկայի մասին: Այդ փողը չի ներառում այն միջոցները, որոնք Ուկրաինան ստացել Է Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի շրջանակում:

Զեկույցում տվյալներ չեն բերված այդ շրջանում Ուկրանիայում կենսամակարդակի դինամիկայի մասին, բայց նշված Է, որ 2020 թվականի առաջին կեսին Ուկրաինայում միջին աշխատավարձներն իրական արտահայտությամբ աճել են 5 տոկոսով եւ հասել ամսական 350 եվրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]