Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆիլիպինները կգնեն «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը

Ֆիլիպինները կգնեն «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարրի Ռոքեն, որի խոսքը մեջբերում Է CNN Philippines հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոքեի խոսքով, որը վկայակոչում Է պատվաստման ծրագրի համակարգող Կառլիտո Գալվեսից ստացած տեղեկատվությունը, բացի ռուսաստանյան պատվաստանյութից, Ֆիլիպինները կգնեն չինական Sinovac ընկերության, ամերիկյան Pfizer-ի եւ բրիտանանկան AstraZeneca-ի պատվաստանյութերը: Ընդամենը Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստել իրենց 60 միլիոն քաղաքացիների՝ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար: Դրա համար նրանք հույս ունեն ծախսել ավելի քան 73 մլրդ ֆիլիպինյան պեսո (մեկուկես միլիարդ դոլար): Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Ֆիլիպինները պլանավորում են ստանալ 2021 թվականի երկրորդ եռամսյակում:

Անցյալ շաբաթ ֆիլիպինյան իշխանությունները մասնավոր ընկերությունների մասնակցությամբ AstraZeneca-ի հետ համաձայնագիր են կնքել պատվաստանյութի 2,6 մլն չափաբաժին գնելու վերաբերյալ: «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Առողջապահության նախարարությունն այն գրանցել Է օգոստոսի կեսերին, որը աշխարհում գրանցված առաջին պատրաստուկն Է COVID-19-ի կանխարգելման համար: Դրա առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: Այժմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ Է անցկացվում 40 հազար մարդու մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]