Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՏՀԶԿ-ն 2020 թվականին ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ի 3,7 տոկոս կրճատում Է սպասում

ՏՀԶԿ-ն 2020 թվականին ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ի 3,7 տոկոս կրճատում Է սպասում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսում Է 2020 թվականին ԱՄՆ-ի իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,7 տոկոս կրճատում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է կազմակերպության՝ դեկտեմբերին 1-ին տարածված զեկույցում: Այնտեղ նշված Է, որ ամերիկյան տնտեսությունը տարվա երկրորդ կեսին սկսել Է վերականգնվել առաջին կիսամյակում ՀՆԱ-ի կտրուկ անկումից եւ գործազրկության աճից հետո:

«Սպասվում Է, որ ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ն 2020 թվականին 3,7 տոկոսով կկրճատվի, իսկ այնուհետեւ 2021 թվականին կաճի 3,2 տոկոսով եւ 2022 թվականին՝ 3,5 տոկոսով,- ասված Է զեկույցում:- Գործազրկության մակարդակն աստիճանաբար կիջնի, բայց կմնա բարձր մինչեւ ճգնաժամը շրջանի համեմատությամբ»: Ինչպես պարզաբանել են ՏՀԶԿ-ում, «2020 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսությունն ապրել Է ամենակտրուկ անկումը (ԱՄՆ-ի) հետպատերազմյան պատմության մեջ, ընդ որում ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածությունը 2020 թվականի մարտին եւ ապրիլին կրճատվել Է 22 միլիոնով»:

«Սահմանափակիչ միջոցների հետագա մեղմացումն ուղեկցվել Է զգալի տնտեսական վերելքով, եւ հոկտեմբերին հաջողվել Է վերականգնել կորցված աշխատատեղերի ավելի քան կեսը»,- ուշադրություն են հրավիրել զեկույցի հեղինակները: Կազմակերպությունում հավելել են, որ այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հյուրանոցային բիզնեսը եւ տրանսպորտը, շարունակում են զգալ սանիտարական ճգնաժամի բացասական հետեւանքները: ՏՀԶԿ-ում հուսով են, որ պատվաստման արշավը թույլ կտա 2021 թվականի երկրորդ կեսին մեղմացնել վարակի զսպման միջոցները: Զեկույցի հեղինակները նաեւ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիմնական արտահանական շուկաներում պայմանների բարելավումը եւ համաձայնեցված նպատակային ցուցանիշների կատարումն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շրջանակում կբարձրացնեն արտահանական ակտիվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]