Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Հակահամաճարակային սահմանափակումները դանդաղեցնում են տնտեսության վերականգնման թափը Եվրոպայում. Մուդիս

Հակահամաճարակային սահմանափակումները դանդաղեցնում են տնտեսության 
վերականգնման թափը Եվրոպայում. Մուդիս

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը` Moody՛s Investors Service-ը, հրապարակել է մի զեկույց, համաձայն որի Եվրոպայում կորոնավիրուսային համավարակի  բռնկման երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսության գործունեության խափանումներ կառաջանան, որն էլ կդանդաղեցնի խոշոր տնտեսություններում վերականգնման թափը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի համաձայն  պետական հատվածում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների վերագործարկումը և դրա հետևանքով տնտեսական գործունեության կրճատումները կդանդաղեցնեն Եվրոպայի հինգ խոշոր երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի տնտեսությունների վերականգնման թափը: Ըստ զեկույցի՝ այն պայմաններում, երբ համաճարակի տարածման հետ կապված մտահոգությունները մեծանում են և սպառողների վստահությունը նվազում է, վերջին սահմանափակումները, հավանաբար, պահանջարկի չափավոր նվազում կառաջացնեն, սակայն  տնտեսական գործունեության մեջ որևէ շրջադարձային իրադարձություն չի սպասվում:

«Մուդիս»-ը կարծում է, որ  կորոնավիրուսի տարածման  երկրորդ ալիքի ժամանակ սպառողների՝ կանխիկ գումար կուտակելու հավանականությունը ցածր է։ Չնայած  ճգնաժամի դեմ պայքարում քաղաքացիներին տրվող աջակցության քաղաքականության երկարաձգմանը, նոր սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան աշխատողների վրա: Զեկույցում, որում նշվում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մահացությունների թիվը որոշակի մակարդակի վրա կայունացել է, ընդգծվել է, որ Covid-19 պատվաստանյութի մշակման վերաբերյալ դրական լուրերը դեռ չեն նվազեցրել հասարակական մտահոգությունները:

Զեկույցում ասված է. «Դժվար թե պատվաստանյութերի վերաբերյալ  դրական նորությունները զգալիորեն նվազեցնեն հասարակության անհանգստությունը։ Մինչ պատվաստանյութի ներդրումը դրանք չեն նվազի»։

Ըստ զեկույցի՝ չնայած այն փաստին, որ  կորոնավիրուսային համավարակի  երկրորդ ալիքի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները տարբեր երկրներում տարբեր ձևով են իրականացվում, ընդհանուր առմամբ դրանք ավելի թեթեւ են, քան առաջին ալիքի ժամանակ ներդրված սահմանափակումները։

Սեդրակ Սարգսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ