Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

ՀՖՖ-ն կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն

ՀՖՖ-ն կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջնությունն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումները կանցկացվեն շրջանային մրցակարգով։ Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։ Մասնակցության համար պետք է լրացնել առցանց դիմում հայտը մինչև դեկտեմբերի 7-ը։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ