Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի 9 ըմբիշ կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

Հունահռոմեական ոճի 9 ըմբիշ կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը կմասնակցեն 9 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ),

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը կսկսեն ազատ ոճայինները:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]