Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Նահապետյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ 
Նահապետյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածությունը Ազգային ժողովին առաջարկելու հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության անունից թեկնածուին ներկայացրեց Եղիշե Սողոմոնյանը:

Դավիթ Նահապետյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: Սողոմոնյանն անդրադառնալով Նահապետյանի՝ մասնավորապես ԿԲ-ում գործունեությանը՝ նշեց, որ նա ԿԲ-ում աշխատում է 2006-ից առ այսօր:  Նահապետյանը 2006-2015 թթ-ին եղել է որպես ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավար, 2017-ից մինչև օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ:

«Այս տարիների աշխատանքն ինձ հնարավորություն է տվել անմիջական շփում ունենալ նաև ֆինանսական համակարգի մասնակիցների հետ, մոտիկից ծանոթ լինել հատկապես բանկային համակարգում իրականացվող զարգացումներին, առկա խնդիրներին: Նաև մասնավոր համակարգում, հատկապես առևտրային բանկում կուտակած աշխատանքային փորձս, կարծում եմ, որ հնարավորություն կտա և հնարավորություն է տվել ձևավորելու ԿԲ խորհրդի պաշտոնում իմ ընտրության պարագայում գործունեության տեսլականս»,-ասաց Նահապետյանը:

Անդրադառնալով այն ոլորտներին, որտեղ տեսնում է իր առաջնահերթ ներգրավվածությունը՝ Նահապետյանն ասաց, որ ֆինանսական համակարգի կարգավորման մասով որպես առաջնահերթություն դիտարկում է ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը: Այստեղ նա հստակ անելիք է տեսնում: Նահապետյանը նկատեց, որ այսօր ՀՀ-ի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է՝ մոտ 84 տոկոս: «Ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ՝ ԿԲ-ի խորհուրդը պետք է  առավելագույն ջանք ներդնի՝ ֆինանսական համակարգի այլ հատվածների, հատկապես կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]