Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Թրամփի շտաբը պատրաստվում Է տրամադրելու խախտումների վկայություններ Նեւադայի ընտրություններում

Թրամփի շտաբը պատրաստվում Է տրամադրելու խախտումների վկայություններ Նեւադայի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի շտաբի ներկայացուցիչներն այս շաբաթ կներկայացնեն խախտումների վկայություններ Նեւադայի նահանգում պետության ղեկավարի ընտրություններում քվեարկության ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին Fox News հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին: «Նահանգը, որին անհրաժեշտ Է այս շաբաթ ուշադրությամբ հետեւել, Նեւադան Է,- նշել Է նա:- Դատարանը մեզ թույլատրեց ներկայացնել ականատեսների վկայությունները»:

Մաքինենիի խոսքով՝ ենթադրյալ խախտումների ականատեսների վկայությունները, խախտումներ, որոնք պնդում են Թրամփի կողմնակիցները, «Նեւադայի դատարանում կլսվեն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին»: ԱՄՆ-ում ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին: ԱՄՆ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումների համաձայն՝ Բայդենը կանխավ ապահովել Է քվեատուների կոլեգիայի ավելի քան 270 անդամների պաշտպանությունը, որոնց ձայները նրան անհրաժեշտ են Թրամփի նկատմամբ հաղթանակի համար:

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի վարչակազմի Ընդհանուր հարցերի պրոֆիլային վարչությունը փաստորեն Բայդենին ճանաչել Է ընտրված նախագահ եւ նրան գրավոր ձեւով ծանուցել նրա անձնախմբին բյուջետային միջոցների տրամադրման պատրաստակամության մասին, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների հաջորդ ղեկավարի առաջիկա պաշտոնն ստանձնելու շրջանակում գործերի ընդունում-հանձնում սկսելու համար: Այնուամենայնիվ գործող նախագահը չի ընդունում պարտությունը եւ հայտարարում Է դատարաններ դիմելու մտադրության մասին՝ ընտրողների ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ