Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 843 նոր դեպք. ապաքինվել է 1923 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 843 նոր դեպք. ապաքինվել է 1923 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2490 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 512617 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 843 նոր դեպք և 1923 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2193 (ավելացել է ևս 29-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 17 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]