Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանաձորում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա տուժած

Վանաձորում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 30-ին, ժամը 21։47-ին  տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2114» և «Peugeot 207» (վարորդ՝ Սարգիս Ա․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Նարեկ Զ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]