Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի առաջնությունում հեշտ հաղթանակներ չեմ ակնկալում. Եղիշե Մելիքյան

Հայաստանի առաջնությունում հեշտ հաղթանակներ չեմ ակնկալում. Եղիշե Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունը մրցունակ է համարում:

«Հաղթեցինք լավ հակառակորդի: Գիտեի, որ դժվարին երկրորդ կես է լինելու` անկախ հաշվից: «Վան»-ը բնավորություն ունեցող թիմ է: Մենք հանդես էինք գալիս երկու պլանով և մեզ համար ունեինք նաև երկրորդ տարբերակը: Հայաստանի առաջնությունում հեշտ հաղթանակներ չեմ ակնկալում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վան»-ի հետ հաղթական խաղից հետո ասել է Մելիքյանը:

Մասնագետի խոսքով` այս տարվա առաջնությունը հաջող է և թիմերը շատ մրցունակ են: Մելիքսյանը շեշտեց, որ «Ալաշկերտ»-ը չպիտի բավարարվի ձեռքբերածով և ձգտի պահպանել առաջատարի դիրքը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Վան» խաղով: Երևանում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Վան»-ին 2:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնոց թիմի կազմում միակ գնդակը խփեց Հարեգին Կիրակոսյանը, իսկ «Ալաշկերտ»-ին հաղթանակ բերեցին Ալեքսանդր Գլիշիչի և Դավիթ Դավիդյանի գոլերը: 

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ն ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում, իսկ «Վան»-ը 7-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]