Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շտկենք ազգի կորացած մեջքը...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շտկենք ազգի կորացած մեջքը...

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամենահաճախ տրվող հարցն այս օրերին այն է, թե ինչպես հաղթահարել հայրենիքի կորստի ցավը, պարտության հետեւանքով ազգային արժանապատվության ոչնչացումը։ Առանց այս հարցերի պատասխանն ունենալու դժվար է մարդկանց համար ապրել որպես լիարժեք անհատ եւ հայ։

Ինչպես վեր կենալ ընկած վիճակից։ Պատասխանը՝ արմատական վերափոխումն է՝ անհատական, հանրային եւ պետական մակարդակների բոլոր որոտներում։ Լուծումներ չենք գտնում զուտ այն պատճառով, որ խնդրի ձեւակերպումը չունենք, հստակ չենք պատկերացնում, թե ինչպիսի պետություն պետք է կառուցենք, ինչ արժեհամակարգ պետք է ունենա այդ պետության անհատը։ Հետեւաբար առանց հստակ տեսլականի հնարավոր չէ ձեւակերպել պետության զարգացման ճանապարհային քարտեզը, որը պետք է ունենա ոչ թե 5 կամ 10 տարվա ծրագիր, այլ առնվազն 100 տարվա կտրվածքով մենք պետք է գիտակցենք, թե ուր ենք շարժվում եւ ինչ ենք ունենալու մեկ դար հետո։

Արդյո՞ք պետք է նոր հեծանիվ հորինել։ Կարծում ենք՝ ոչ։ Դրա ժամանակը չկա եւ մեզանից առաջ մեծանուն հայորդիներ արդեն տվել են պատրաստի բանաձեւեր»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]