Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1824 թ. դեկտեմբերի 1-ին Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (հայտնի է նաեւ որպես Թիֆլիսի Ներսիսյան հայ առաքելական ճեմարան)՝ հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է եւ բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցը մեկ դարի ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնց մեջ նաեւ՝ մեծ թվով գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական, պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ եւ այլք։

-1827 թ. դեկտեմբերի 1-ին հիմնադրվեց Շուշիի հայկական տպարանը:

-1876 թ. դեկտեմբերի 1-ին թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:

-1894 թ. դեկտեմբերի 1-ին հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթը:

-1907 թ. դեկտեմբերի 1-ին Թիֆլիսում լույս է տեսնում «Անկախ մամուլ»-ի առաջին համարը:

-1915 դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ։ Հայերի տառապանքն այնքան անգութ է եւ սարսափելի, որ դժվար է որեւէ կերպ անվանել այն։ Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետեւորդները, ինչպես Աթթիլայի եւ Չինգիզ Խանի։ Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել, եւ մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»:

-1917 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը:

-1920 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:

-1921 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային եւ գավառային խորհուրդների առաջին ընտրությունները:

-1923 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

-1929 թ. դեկտեմբերի 1-ին սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

-1941 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում կազմավորվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:

-1955 թ. դեկտեմբերի 1-ին ծնվել է Սերժ Ավետիքյանը՝ ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր։

Մ. Ա.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]