Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարտական գործողություններին մասնակցած փրկարարները պարգևատրվել են

Մարտական գործողություններին մասնակցած փրկարարները պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողություններին մասնակցած փրկարարները պարգևատրվել են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին: Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ է նախարարության գումարտակը մասնակցել Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին:

Նախարար Փիլոյանը «Համագործակցություն հանուն փրկության», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներ է շնորհել մարտական գործողություններին մասնակցած մի շարք փրկարարների:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել առաջնագծից վերադարձած բոլոր փրկարարներին: Վերջիններս վստահեցրել են՝ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու կրկին զենք կվերցնեն՝ հանուն հայրենի հողի պաշտպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]