Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դավիդ Յուրչենկոն հեռացել է Կարագանդայի «Շախտյոր»-ից

Դավիդ Յուրչենկոն հեռացել է Կարագանդայի «Շախտյոր»-ից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.kz-ն: Յուրչենկոն չի շարունակի աշխատանքը Կարագանդայի «Շախտյոր»-ում: Դարպասապահի պայամագիրը ղազախական ակումբի հեռ նախատեսված էր մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:  Կարագանդայի «Շախտյորի» կազմում Յուրչենկոն հանդես է եկել 7 խաղում:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։ Խաղային կարիերայում հանդես է եկել հետևյալ ակումբներում` «Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) – 2004, «Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006, «Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007, «Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011, «Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010, «Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013, «Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016, «Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017, «Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018, «Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]