Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Reuters-ն անարդյունավետ է համարում Թուրքիայում իրականացվող կարանտինային միջոցառումները

Reuters-ն անարդյունավետ է համարում Թուրքիայում իրականացվող կարանտինային 
միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reuters միջազգային լրատվական գործակալությունը համապարփակ վերլուծություն է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսի (Covid-19) կանխարգելման համար իրականացվող կարանտինային միջոցառումների և արգելքների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդ վերլուծության՝ արգելքները չեն կարողացել խոչընդոտել վարակի տարածմանը։ «Թուրքիայում կորոնավիրուսային դեպքերը կանխելու նպատակով կիրառվող սահմանափակումները չկարողացան վերահսկել վարակի երկրորդ ալիքը։ Արդեն յոթ օր է,  մեծ արագությամբ ավելանում է կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը և չնայած նախագահ Էրդողանի կառավարության՝ վարակի երկրորդ ալիքը վերահսկելու համար գործադրած ջանքերին, թվերը դեռևս շատ բարձր են։ Թուրքիան նախատեսում էր հայտարարել, որ կորոնավիրուսի պատճառով անկում ապրող տնտեսությունը արդեն վերականգնվում է, սակայն տնտեսության վիճակի որոշակի բարելավումը, որի միջոցով Էրդողանը կարողացավ քաղաքական աջակցություն ստանալ, այժմ վտանգված է նոր համաճարակով»,- գրված է  Reuters գործակալության վերլուծության մեջ։

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ նոյեմբերի 29-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային վարակման 6439 նոր դեպք, 185 մահ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 494,351, իսկ մահացել է 13,558 մարդ։

Էմմա Արդարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]