Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզում

Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու 
մարզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:09-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]