Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԶԱԿ-ում հավաստել են աշխարհում քիմիական զենքի պաշարների 98,3 տոկոսի ոչնչացումը

 ՔԶԱԿ-ում հավաստել են աշխարհում քիմիական զենքի պաշարների 98,3 տոկոսի ոչնչացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) կարող Է այս պահին հավաստել աշխարհում առաջին կատեգորիայի քիմիական զենքի պաշարների 98,3 տոկոսի ոչնչացումը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության ղեկավար Ֆեռնանդո Արիասը՝ ելույթ ունենալով ՔԶԱԿ-ի մասնակից պետությունների 25-րդ խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քարտուղարությունը լի Է վճռականությամբ կատարելու իր մանդատը եւ ծառայելու ի բարօրություն մասնակից պետությունների այս բարդ շրջանում,- նշել Է նա:- Օբյեկտներում քիմիական զենքի ոչնչացման ստուգումը շարունակվել Է այն միջոցների շնորհիվ, որոնք թույլ են տալիս ապահովել զինաքննիչների եւ օբյեկտների աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ ոչնչացվել Է 96 303 մետրական տոննա հայտարարված առաջին կատեգորիայի քիմիական զենք կամ դրա 98,3 տոկոսը»:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության միակ անդամը, որի մոտ կան քիմիական զենքի պաշարներ, ԱՄՆ-ն Է: Դրա ոչնչացումը ներկայումս շարունակվում Է եւ պետք Է ավարտվի 2023 թվականին: Ռուսաստանն իր պաշարների ոչնչացումն ավարտել Է 2017 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]