Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները «կորոնավիրուսային բունտ» են կազմակերպել

Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները «կորոնավիրուսային բունտ» են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները, որը գտնվում Է Կոլոմբո խոշորագույն քաղաքի ծայրամասում, խռովություն են սկսել այն բանից հետո, երբ հաստատության վարչակազմը հրաժարվել Է կատարել կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը եւ վարակի դեմ պայքարի մյուս միջոցառումները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը: Գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աջիթ Ռոհանուին, հաղորդել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 29-ին, Կոլոմբոյից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Մահարայի ուղղիչ հաստատությունում: Նրա խոսքով՝ բանտարկյալները փորձել են իրենց ձեռքը վերցնել բանտի նկատմամբ հսկողությունը:

Բացի այդ, հարյուրավոր դատապարտյալներ փորձել են փախչել անկարգությունների ժամանակ: Արդյունքում բանտի պահապանները կրակ են բացել, վեց կալանավոր զոհվել Է, 35-ը՝ տուժել:

Բացի այդ, խռովության ընթացքում լուրջ վնասվածքներ են ստացել բանտի երկու ծառայողներ: Իրադրությունը վերահսկելու համար հաստատություն են փոխադրել լրացուցիչ ոստիկանական ուժեր, հավելել Է Ռոհանան: Իր հերթին փաստաբան Սենակա Պերերան հայտնել Է, որ կալանավորների դժգոհությունն Է առաջացրել այն փաստը, որ կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը եւ վարակված բանտարկյալների մեկուսացումն ավելի քան մեկ ամիս անտեսվում Էր բանտի վարչակազմի կողմից: AP-ն նշում Է, որ համանման «կորոնավիրուսային» խռովություններ վերջին մի քանի շաբաթներին տեղի են ունեցել նաեւ երկրի մյուս բանտերում:

Ըստ վերջին տվյալների, կորոնավիրուս Է հայտնաբերվել հինգ բանտերի ավելի քան 1000 բանտարկյալների մոտ: Առնվազն երկու ախտահարված մահացել Է: Բացի այդ, COVID-19 Է հայտնաբերվել գրեթե 50 բանտապանների մոտ: AP-ն նշում Է, որ ընդամենը Շրի Լանկայում կորոնավիրուսով վարակվել Է 22 հազար 988 մարդ, ախտահարվածներից 109-ը մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]