Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թաիլանդում փնտրում են 200 անձանց՝ փորձելով կանխել COVID-19-ի բռնկումը

Թաիլանդում փնտրում են 200 անձանց՝ փորձելով կանխել COVID-19-ի բռնկումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի իշխանությունները փորձում են պարզել այն 200 անձանց գտնվելու վայրը, ովքեր շփվել են երեք կանանց հետ, որոնք վարակել են COVID-19 կորոնավիրուսով, եւ երկիր են մուտք գործել Մյանմայից՝ խուսափելով ժամանողների համար պարտադիր կարանտինից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հաղորդել Է The Guardian-ը:

Հրատարակությունը նշում Է, որ սահմանային խիստ հսկողությունը եւ մյուս միջոցառումները Թաիլանդին թույլ են տվել COVID-19-ի դեպքերի քանակը պահել 4 հազարից ցածր նշագծի վրա՝ գրանցելով մահվան 60 դեպք, թեեւ երկրի տուրիստական ճյուղը սաստիկ տուժել Է: Միեւնույն ժամանակ հարեւան Մյանմայում օրական հայտնաբերում են COVID-19-ի միջին հաշվով 1447 դեպք, եւ այնտեղ արդեն մահացել Է 1887 կորոնավիրուսով վարակված:

The Guardian-ի տվյալներով՝ վարակված կանանցից առաջինը Թաիլանդ Էր ժամանել նոյեմբերի 24-ին, իսկ մյուս երկուսը՝ նոյեմբերի 27-ին: Երեք կանայք երկիր Էին ժամանել անօրինական ձեւով՝ խուսափելով սահմանի վրա ստուգումներից, բայց ավելի ուշ անալիզները նրանց մոտ ցույց են տվել COVID-19-ի առկայություն:

Չիանգրայի նահանգապետ Պրաչոն Պրաիսակուլը հայտարարել Է, որ ընդամենը վարակվածների հետ Չիանգրայի եւ Չիանգմայի նահանգներում շփվել Է 356 մարդ՝ հյուրանոցների, առեւտրի կենտրոնների եւ ռեստորանների այցելուներն ու աշխատակիցները, հասարակական տրանսպորտի եւ տաքսիների ուղեւորները:

Դրա հետ մեկտեղ իշխանությունները կարողացել են գտնել արդեն այդ խմբից 150 հոգու. նրանցից ոչ ոքի մոտ թեստերը կորոնավիրուսի առկայություն ցույց չեն տվել: Մյուս կոնտակտավորների որոնումը շարունակվում Է: The Guardian-ը նշում Է, որ վերջին ամիսներին Թաիլանդում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասն ունեցել Է բերովի բնույթ, եւ դրանք հայտնաբերվել են ժամանողների համար սահմանված կարանտինի ժամանակ. վարակման դեպքերի թվաքանակն անմիջապես երկրի տարածքում եղել Է աննշան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]