1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում կստեղծեն աշխատանքային խումբ միջուկագետ ֆիզիկոսին սպանողների հետապնդման համար

Իրանում կստեղծեն աշխատանքային խումբ միջուկագետ ֆիզիկոսին սպանողների հետապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգդարել Է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ միջուկագատ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հարցով հետաքննության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը:

«Գլխավոր դատախազը զինված ուժերի գլխավոր շտաբի, զինված ուժերին կից դատական կազմակերպության, հետախուզության եւ անվանգության ծառայության հետ համագործակցությամբ կկազմի հատուկ աշխատանքային խումբ սպանություն կատարողների եւ դրա կազմակերպիչների դատական հետապնդության համար»,- մեջբերում Է գործակալությունը Ռայիսիի կարգադրությունը:

Նոյեմբերի 27-ին Fars գործակալությունը հայտնել Է Ֆահրիզադեի դեմ մահափորձի մասին, որը ղեկավարում Էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հավաստել Է, որ գիտնականը վիրավորվել Է եւ մահացել հիվանդանոցում: Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ մասնագետի սպանության գործում նկատվում Է Իսրայելի հետքը: Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազել Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել Է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]