Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Մայիս

ԱՄՆ-ում «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները դարձել են ռեկորդային

ԱՄՆ-ում «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները դարձել են ռեկորդային

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում սեզոնային «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները հասել են ռեկորդային 9 միլիարդ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ռեկորդից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը՝ վկայակոչելով Adobe Analytics-ի տվյալները:

Էլեկտրոնային առեւտրի կտրուկ ավելացում Է դիտվել ինչպես խոշոր ռիթեյլերների, ներառյալ Walmart Inc.-ը եւ Target Corp.-ը, այնպես Էլ ոչ մեծ ընկերությունների մոտ:

Մեծ խանութներում վաճառքները Գոհաբանության օրը եւ «սեւ ուրբաթին» հինգ անգամ ավելացել են հոկտեմբեր ամսի միջին մակարդակի համեմատությամբ, ոչ մեծ ռիթեյլերներինը՝ չորս ու կես անգամ: Միեւնույն ժամանակ, այցելուների քանակությունը ԱՄՆ-ի ֆիզիկական խանութներում ընկել Է 52 տոկոսով, քանի որ ռիթեյլերները փորձել են խուսափել մարդկանց կուտակումներից, վկայում են Sensormatic Solutions-ի տվյալները: Ինչպես նշում Է RetailNext-ը, ոչ Էլեկտրոնային վաճառքների առավել մեծ նվազում Է գրանցվել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են ոսկերչական ապրանքները եւ կոշիկը:

Հագուստի վաճառքները ֆիզիկական խանութներում ընկել են 50 տոկոսով, տան համար ապրանքները՝ 39 տոկոսով: Չնայած այդ նվազմանը, «սեւ ուրբաթի» ժամանակաշրջանը կարող Է ամենաակտիվներից մեկը դառնալ ընթացիկ տարում ԱՄՆ-ի ֆիզիկական խանութների համար, կարծում Է Sensormatic Solutions-ի գլոբալ ռիթեյլի բնագավառում կոնսալտինգի գծով ավագ տնօրեն Բրայան Ֆիլդը: Նա կարծում Է, որ բազմաթիվ սպառողներ նախատոնական ժամանակաշրջանում անձամբ կգնան գնումների, բայց դրա համար կընտրեն աշխատանքային օրեր, երբ խանութներում այցելուներն ավելի քիչ են:

Adobe-ի վերլուծաբաններն սպասում են, որ կիբեռերկուշաբթին, որը հաջորդում Է «սեւ ուրբաթին», առցանց-վաճառքների ամենախոշոր օրը կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ: Նրանց կանխատեսումների համաձայն, այդ օրը ծախսերը կկազմեն 10,8-12,7 մլրդ դոլար: Փորձագետներն ինտերնետ-վաճառքների կտրուկ ավելացումը բացատրում են այն բանով, որ սպառողներն սկսել են առցանց գնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ սննդամթերքը եւ ալկոհոլը, որոնց համար համավարակից առաջ նրանք խանութներ Էին գնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ