Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բայդենը մտադիր Է Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար

Բայդենը մտադիր Է Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջո Բայդենը մտադիր Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջեն Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է դեմոկրատի շտաբը:

Ինչպես ասվում Է անցումային թիմի կայքում զետեղված հայտարարության մեջ, վարչակազմի հանգուցային պաշտոններում նշանակումները, որոնք ղեկավարում են լրագրողների հետ աշխատանքը, կստանան միայն կանայք:

«Ես հպարտ եմ այսօր հայտնել հաղորդակցությունների գծով առաջին թիմի մասին, որոնք բաղկացած են միայն կանանցից»,-կայքում մեջբերվում Բայդենը խոսքը: Փսակին հայտնի Է հակասական արտահայտություններով, ինչպես նաեւ Մոսկվայի հասցեին կտրուկ քննադատությամբ, հատկապես Ղրիմի հանրաքվեի եւ Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման առնչությամբ: Փսակիի կարծիքով, իր բացասական իմիջը ռուսաստանյան ԶԼՄ-ներում բացատրվում Է «քարոզչությամբ»:

Նա ոչ պակաս հայտնի միդիական անձնավորություն Է Ռուսաստանում, քան իր հայրենիքում: Փսակին քանիցս քննադատության եւ պարոդիաների օբյեկտ Է եղել վրիպախոսությունների եւ խառնաշփոթության պատճառով, որը նա թույլ Է տվել համաշխարհային քաղաքականության հարցեր քննարկելիս:

Առավել հայտնի են դարձել նրա արտահայտությունները բնական գազի վերաբերյալ, որը «գազատարով Արեւմտյան Եվրոպայից Ուկրաինայի տարածքով փոխադրվում Է Ռուսաստան» եւ ավանդական արտահայտությունը՝ «հարկավոր Է, որ ես ճշտեմ գրասենյակում»:

Գործող նախագահի վարչակազմը կանաչ լույս Է տվել իշխանությունը Բայդենին հանձնելու ընթացակարգի համար: Այնուամենայնիվ, Թրամփն իր պարտությունը չի ընդունում եւ ընտրությունների արդյունքները վիճարկում Է դատարաններում: Հաջորդ նախագահի պաշտոնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]