Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը

«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան J'imagine («Պատկերացնում եմ») երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով մրցույթն անցկացվել է հեռուստակամրջի միջոցով նոյեմբերի 29-ին:

Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով, երրորդ տեղը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեան, որը կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը:

2020-ին մրցույթին մասնակցել են 12 երկրի ներկայացուցիչներ: Առցանց դիտումը կազմակերպել է Լեհաստանը: Մասնակիցների ելույթները, որոնցից յուրաքանչյուրն երգել է իր երկրի համերգասարահում, համակարգել են Վարշավայի հաղորդավարները: Մրցույթի մասնակիցները ձայներ են ստացել 140 երկրից:

Հայաստանն այս տարի մրցույթին չի մասնակցել:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ