Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար 
փախստական. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել փախստականների հերթական խմբին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 1699 մարդու: Շարասյան տեղաշարժն ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Ստեփանակերտում իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ մշտական բնակության համար Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]