Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

«Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Ռոմային». Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Ռոմային». Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Նապոլիի» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նապոլիի» ֆուտբոլիստներն առանձնացան մտածված խաղով և հաղթեցին խոշոր հաշվով: Գատուզոյի գլխավորած թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ինսինյեն, Ռուիսը, Մերտենսը և Պալիտանոն: «Նապոլի»-«Ռոմա»` 4:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Նապոլին» շրջանցեց «գայլերին» և այժմ 5-րդն է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ