Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Էրիկ Վարդանյանը կրկին չմասնակցեց «Սոչի»-ի խաղին

Էրիկ Վարդանյանը կրկին չմասնակցեց «Սոչի»-ի խաղին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էրիկ Վարդանյանը «Սոչի»-ի հերթական խաղում էլ դուրս չեկավ փոխարինման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Սոչի»-ն արտագնա խաղում մրցեց Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: Տան տերերին հաջողվեց հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում խփած միակ գնդակի շնորհիվ: «Ուրալ»-ին հաղթանակ բերեց Ալեքսեյ Եվսիևի գնդակը: «Սոչի»-ն հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը դուրս արդեն 4-րդ խաղում մնաց պահեստայինների նստարանին:

Այս տուրից հետո «Սոչի»-ն մրցաշարային աղյուսակում 8-րդն է, իսկ «Ուրալ»-ը` 11-րդը:Առաջատարները «Զենիթ»-ը և ԲԿՄԱ-ն են:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ