Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտեմ, թե ինչ է պետք նմանատիպ խաղերում հաղթելու համար. Կամպանյա

Գիտեմ, թե ինչ է պետք նմանատիպ խաղերում հաղթելու համար. Կամպանյա

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան գոհ է «Լոռի»-ի դեմ խաղի արդյունքից:

«Բարդ հանդիպում էր: «Լոռի»-ն բարձրակարգ թիմ է` շատ հետաքրքրիր խաղացողներով: Ես գիտեմ, թե ինչ է պետք նմանատիպ խաղերում հաղթելու համար: Մենք գործում էինք շատ սահմանափակ և արդյունքը զգացնել տվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո ասել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

Կամպանյան: Վերջինիս խոսքով` մեծ դժվարություն էր հանդիպումն անցկացնել նմանատիպ եղանակային պայմաններում: «Իհարկե, ֆուբոլիստներից ժամանակ պահանջվեց հարմարվելու եղանակին: Բայց մենք պետք է պահպանեինք հանգստությունը, ինչն արեցինք»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Լոռի»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ կեսի 56-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն առաջ մղեց Մարտինեսը, որն էլ հաղթական դարձավ ամբողջ խաղի համար:

Այս տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն է 14 միավորով, իսկ «Լոռի»-ն` 5-րդն է: Առաջատարը 15 միավորով «Ալաշկերտ»-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]