«Ռեալ»-ը զիջել է «Ալավես»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը մրցեց «Ալավես»-ի հետ և պարտություն կրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդում կայացած խաղում մեկնարկից 5 րոպե անց «Ալավես»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Պերեսը: Երկրորդ կեսի սկզբում` 49-րդ րոպեին, հյուրերը կրկնապատկեցին առավելությունը: Աչքի ընկավ Խոսելուն: «Արքայական ակումբի» հեղինակության գնդակը 86-րդ րոպեին խփեց Կազեմիրոն: «Ռեալ»-«Ալավես»` 1:2:
Այս տուրից հետո «Ռեալ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Ալավես»-ը` 9-րդը: