Ավարտվեց մարզչական C դիպլոմի դասընթացը կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարզչական C դիպլոմի դասընթացը, որը նախատեսված էր բացառապես կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ծրագրի 24 մասնակիցներից 21-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացան իրենց դիպլոմները։ Մնացած մասնակիցները դեռևս հնարավորություն կունենան վերահանձնելու քննությունները և նույնպես ստանալու C դիպլոմները։