Կոնվերս բանկի «Ստեփանակերտ» մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը
16:40, 28 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս բանկի «Ստեփանակերտ» մասնաճյուղը նոյեմբերի 30-ին կվերսկսի իր աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կոնվերս բանկը տեղեկացնում է, որ մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչեւ 17:00-ն։
Կոնվերս բանկը համապարփակ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական կառույց է, որը կառավարվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խմբի կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում