Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան

ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ 
հայտարարության մեջ. Լըմուան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետիՌուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըայս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Հայտարարության մեջ կան հարցեր, որոնք ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը: Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս ցանկությունը, ի դեպ, հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Լըմուանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը նշեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն էր, որ իրերը անվանեց իրենց անուններով և նշեց, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձականներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

«Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բնականաբար, կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին»,- եզրափակեց Լըմուանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]