1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իշխանությունները պարտավոր են բացատրել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

Իշխանությունները պարտավոր են բացատրել՝ մեր երկրի սահմանների հետ կապված 
ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պատերազմից հետո երկրի սահմանների հետ կապված զարգացումների կամ լուծումների մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է․
«Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ 
Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։
Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։ 
Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։ 
Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»։
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]