Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախն ունի անկախության ճանաչման 
իրավական հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս պատերազմի ընթացքում ականատես եղանք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացրած մի շարք ռազմական հանցագործությունների։ «Դրանց մասով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն, հավաքվում են փաստեր, որոնք ամրագրվում են ապացույցի աստիճանի»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։ Գործընթացն իրականցվում է մի քանի մակարդակում՝ պետական եւ ոչ պետական մարմինների կողմից։ Ոչ պետական մարմիններից օրաթերթի զրուցակիցն առանձնացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը, համագործակցելով Արցախի Հանրապետության ՄԻՊ-ի հետ, փաստահավաք գործունեություն է ծավալել եւ ներկայացրել միջազգային հանրությանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, սահմանադրական օրենքով ամրագրված նրա կարգավիճակը եւ ընդհանրապես միջազգային հանրության կողմից օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունը հաշվի առնելով, որեւէ մեկը կասկածի տակ չի դնում այդ փաստերը եւ դրանց ճշմարտացիությունը»,- ասաց նա։

Իրավական առումով Արցախը հիմքեր ունի վերադարձնելու մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ այն սահմանների շրջանակում, որով 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր անկախությունը...»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]