1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-ռուսական դաշնակցային կապերի վերականգնման մեջ մեծ դեր ունեցավ Հայաստանի խորհրդայնացումը․ պատմաբան

Հայ-ռուսական դաշնակցային կապերի վերականգնման մեջ մեծ դեր ունեցավ 
Հայաստանի խորհրդայնացումը․ պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդայնացումը կարևոր էր Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի վերականգնման և հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկին նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը:

«Հարյուր տարի առաջ այս օրերին ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ իրադարձությունները, ի վերջո, բերեցին Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը և խորհդայնմացմանը: 100 տարի առաջ աշնանը Թուրքիան դավադրաբար ներխուժեց Հայաստանի Հանրապետություն, սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Ցավոք, Հայաստանն այդ ժամանակաշրջանում մնացել էր առանց դաշնակիցների և կրեց ցավալի պարտություններ, որոնք նպաստեցին Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը»,- նշեց Կարեն Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ այդ ժամանակ միակ պետությունը, որն ի զորու էր սաստել և կանգնեցնել թուրքական հետագա մահաբեր ներխուժումը դեպի Արարատյան դաշտավայր՝ Խորհրդային Ռուսաստանն էր, որի հետ, ցավոք, Հայաստանի առաջին Հանրապետությունը չուներ դաշնակցային հարաբերություններ.

«Ի վերջո, Խորհրդային Ռուսաստանի կարմիր բանակին հաջողվեց իրենց իսկ բնութագրով, սեպով մխրճվել քեմալական բանակների և Ադրբեջանի միջև, որովհետև պատմական փաստերը և՛ թուրքական, և՛ խորհրդային աղբյուրներում, հայտնի բոլշևիկների նամակագրությունը փաստում ու վկայում է, որ քեմալական Թուրքիայի նպատակն էր վերացնել հայկական պետությունը և միանալ Ադրբեջանին: Կարմիր բանակը, մտնելով Հայաստանի տարածքներ, նպաստեց, որ Հայհեղկոմը 1920թ նոյեմբերի 29-ին հայտարարի Հայաստանում խորհրդային կարգեր հռչակելու մասին: Բայց մեր ուսումնասիրությունները վկայում են, որ դա առաջին քայլն էր դեպի Խորհրդային Հայաստան: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Ես նկատի ունեմ Երևանի դեկտեմբերի 2-ին հայ-ռուսական համաձայնագիրը, որի համաձայն, ի պատիվ այդ օրվա Հայաստանի իշխանությունների, նրանք խաղաղ անարյուն ճանապարհով հեռացան իշխանությունից և այն փոխանցեցին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի  Հանրապետության ներկայացուցիչներին: Այդպիսով , Հայաստանը խորհրդայնացվեց և հայտարարվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, սկսվեց Հայաստանի երկրորդ խորհրդային Հանրապետության պատմափուլը, որը տևեց ավելի քան 70 տարի և այդ տարիները իրենց ամբողջության մեջ զարգացման տարիներ էին։ Խորհրդայնացումը կարևորվում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերականգման առումով ևս։ Հայաստանի տարածքում այսուհետ տեղակայվելու էին խորհրդային զորքեր և Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ռուսաստանը դառնում էին դաշնակից երկրներ քաղաքական և ռազմական առումով»,- ասաց Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]