1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային 
տրանսպորտ գործադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել է շինանյութի բաշխումը և փոխանցումը բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը, փրկարարները շարունակում են նաև բնակելի տների վերականգնման աշխատանքները մինչև ձմռան սկիզբը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղ բերված շինանյութի օգտագործմամբ առաջիկա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման։ Բացի այդ, շինարարական նյութերը բաշխվում են մասնավոր տների բնակիչների շրջանում, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնություն վերականգնման համար:

Բացի այդ, փրկարարների խումբը սկսել է ուսումնասիրել անվնաս մնացած դպրոցները։ Փրկարարները հետազոտել են Ասկերանի շրջան Իվանյան գյուղի 200 աշակերտի համար նախատեսված միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները գնահատել են դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստվելու համար վթարավերականգնողական աշխատանքների ծավալը: Առաջին հերթին փրկարարներն օգնություն կցուցաբերեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, ինչպես նաեւ դասասեղանների վերականգնման գործում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում քննարկվում է նաեւ երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության փոխանցման համար երթուղու օպտիմալացման հարցը:

«Դա թույլ կտա ժամանակը տնտեսել բեռների փոխանցման համար  և, արդյունքում, կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]