Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆրանսիացի ռեփերին դատապարտել են պատմության ուսուցչի սպանությունը հիշատակող տեսահոլովակի համար

Ֆրանսիացի ռեփերին դատապարտել են պատմության ուսուցչի սպանությունը հիշատակող տեսահոլովակի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի դատարանը 15 ամսվա բանտարկության Է դատապարտել ռեփ-կատարողին, որ տարածել Էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի դաժան սպանությունը հիշատակող տեսահոլովակ: Այդ մասին հաղորդում Է BFMTW հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է, իր տեսահոլովակում 18-ամյա կատարողը գլխատված ուսուցչի մասին խոսքեր Է ասել այն ֆոնին, որտեղ երեւում են դանակներ եւ սղոցներ:

Հետաքննությունը կայացել Է արագացված ընթացակարգով. նոյեմբերի 24-ին պատանուն ձերբակալել են, իսկ արդեն նոյեմբերի 26-ին նա կանգնել Է մայրաքաղաքային տարածաշրջանի Մո քաղաքի (Սենա եւ Մառնա դեպարտամենտ) դատարանի առաջ: Ամբաստանյալը մեղավոր Է ճանաչվել ահաբեկչությունն արադարացնելու եւ արգելված զենք պահելու մեջ:

Պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի վրա հարձակումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Հարձակվողը գնդակահարվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել Է Մոսկվայում, 2002 թվականին, ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ Էր ստացել Ֆրանսիայում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]